Մամլո հաղորդագրություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ հետագա զարգացման առումով կարևորել է գազի և էներգետիկայի ընդհանուր շուկայի ստեղծումը. Ծաղկաձորում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
- 1670x1113px - 529 Կբ
- 1670x1113px - 618 Կբ
- 1670x1113px - 665 Կբ
- 1670x1113px - 382 Կբ
- 1670x1113px - 354 Կբ
- 1670x1113px - 384 Կբ
- 1670x1113px - 401 Կբ
- 1670x1113px - 351 Կբ
- 1670x1113px - 348 Կբ
- 1670x1113px - 399 Կբ
- 1670x1113px - 417 Կբ
- 1670x1113px - 486 Կբ
- 1670x1113px - 348 Կբ
- 1670x1113px - 509 Կբ
- 1670x1113px - 459 Կբ
- 1670x1113px - 494 Կբ
- 1670x1113px - 289 Կբ
- 1670x1113px - 417 Կբ
- 1670x1113px - 416 Կբ
- 1670x1113px - 379 Կբ
- 1670x1113px - 375 Կբ
ևս 18 լուսանկար
Ծաղկաձորում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները:
Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա նիստում քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարները: «Պետք է ընդգծեմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին, միջազգային դժվար իրավիճակին` ԵԱՏՄ-ն լավ զարգանում է: Պետք է նկատեմ, որ ԵԱՏՄ-ի շրջանակում առևտրաշրջանառությունը կայուն տեմպերով աճում է:
Իրապես տնտեսությունը շատ կարևոր է, և մենք այժմ կենտրոնացած ենք ԵԱՏՄ զարգացման մինչև 2025 թվականի ռազմավարության իրականացման վրա: Այժմ աշխատում ենք նախագծի` Սանկտ Պետերբուրգի հռչակագրի վրա, որը ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության կողմից: Իհարկե, շատ հետաքրքիր նախագիծ է, և շատ կետեր ընդհանուր առմամբ ընդունելի են: Նախագծի շուրջ առկա է դրական մթնոլորտ, բայց կան նաև բազմաթիվ նրբություններ, որոնք լրացուցիչ պետք է քննարկվեն: Ինչո՞ւմ է գլխավոր հարցը. կան հետագա ինտեգրացիայի շուրջ որոշ կետեր, որոնց վերաբերյալ անդամ պետությունների դիրքորոշումները որոշակիորեն տարբերվում են, բայց կարծում եմ` կա հնարավորություն գտնելու կոնկրետ լուծումներ, մեր բոլոր գործընկերները տրամադրված են շատ դրական:
Իհարկե, կան շատ նրբություններ ԵԱՏՄ հետագա զարգացման շուրջ: Կարևոր նշանակություն ունի ընդհանուր գազի, էներգետիկայի շուկայի ստեղծումը, կարևոր է նաև մեր կառավարությունների վարկաֆինանսական քաղաքականության կոորդինացումը, և մենք սերտորեն համագործակցում ենք այս ուղղությամբ նույնպես:
Մեր գլխավոր նպատակն է` զարգացնել մեր երկրների տնտեսությունները և բարձրացնել քաղաքացիների բարեկեցությունը: Կարծում եմ` այս ոլորտում ԵԱՏՄ-ն ունի շատ մեծ հետաքրքրություն անդամ երկրների կողմից: Մենք տեսնում ենք որոշակի ազդակներ, որոնք խոսում են այն մասին, որ նաև այլ երկրներ են շահագրգիռ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և նիստի մասնակիցներին մաղթել արդյունավետ քննարկումներ:
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրացիային և համագործակցությանը վերաբերող արդիական մի շարք հարցեր: