Մամլո հաղորդագրություններ
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին, ով ավարտում է դիվանագիտական գործունեությունը մեր երկրում
07.09.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել համագործակցության և հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկու բարեկամ երկրների համագործակցությունը հետագայում ևս կշարունակի զարգանալ՝ հաշվի առնելով առկա մեծ ներուժը:
Վարչապետը պարոն Սխեմերսին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ: