Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ

17.10.2023

ևս 3 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ: Նրանց թվում են եղել` Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով համազեկուցող Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը, Հարավային Կովկասի հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և այլք:

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության և հետագա զարգացման շուրջ:
 

← Վերադառնալ