Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այսօր ուշ երեկոյան աշխատանքային այցով կժամանի Հայաստան:
Հոկտեմբերի 19-ին տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Շիմոնիտեի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով:
Նախատեսված է Լիտվայի վարչապետի հանդիպումը նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Տիկին Շիմոնիտեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև «Թումո» ստեղծարար կենտրոն: