Մամլո հաղորդագրություններ

Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին

16.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ից, ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին:

Խնդրում ենք հարցերը տեսահաղորդագրության տեսքով ուղարկել նախապես՝ WhatsApp հավելվածի +374 44 900 800 հեռախոսահամարին, նոյեմբերի 17-ից մինչ նոյեմբերի 23-ը՝ ժամը 18:00:

Տեսահաղորդագրության սկզբում անհրաժեշտ է նշել անունը, ազգանունը և բնակության վայրը, ցանկալի է նաև՝ զբաղմունքը և աշխատանքի վայրը:

Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի այն հարցերին, որոնք ձևակերպված են հակիրճ, կոռեկտ և հստակ։

Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ, վարչապետի ֆեյսբուքյան էջով և Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով:

← Վերադառնալ