Մամլո հաղորդագրություններ

Քննարկվել է Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագիծը

20.12.2023

ևս 2 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել են քննարկումները Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի մշակման վերաբերյալ:

Ներկայացվել են նախորդ քննարկման արդյունքում կատարված աշխատանքները, ռազմավարության նպատակներն ու դրանից բխող ծրագրերն ու միջոցառումները:

Հաջորդիվ՝ խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել նախագծի շուրջ, ներկայացրել իրենց դիտարկումները ռազմավարության նպատակների ու ակնկալվող միջոցառումների վերաբերյալ:

«Սա մեր հիմնարար ռազմավարությունն է, որովհետև ի վերջո մեր նպատակն այն է, որ մարդը՝ Հայաստանում ապրելով, հարմարավետ զգա: Ըստ էության, մեր բոլոր ռազմավարությունները, քաղաքականությունները մեծ հաշվով միտված են սրան»,- նշել է Կառավարության ղեկավարը և ընդգծել, որ ռազմավարությունները և ճանապարհային քարտեզներն ինտեգրելու և սինխրոնիզացնելու անհրաժեշտություն կա: Վարչապետը նաև ընդգծել է ռազմավարությունների շարունակական վերանայման անհրաժեշտությունը, որը կնպաստի դրանց լիարժեք իրագործմանն ու արդյունավետության բարձրացմանը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, հիմք ընդունելով հնչած դիտարկումները և ռազմավարության նախագծի շուրջ շահագրգիռ կողմերի քննարկումները, նախագծում իրականացնել համապատասխան լրամշակումներ:

← Վերադառնալ