Մամլո հաղորդագրություններ
Պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրերում որևէ թերություն անընդունելի է, նման ծրագրերը չեն կարող համարվել ավարտված. վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացվող ծրագրերին
1670x1113px - 608 Կբ
1670x1113px - 548 Կբ
1670x1113px - 515 Կբ
1670x1113px - 639 Կբ
1670x1113px - 532 Կբ
1670x1113px - 610 Կբ
1670x1113px - 760 Կբ
1670x1113px - 532 Կբ
1670x1113px - 549 Կբ
1670x1113px - 581 Կբ
1670x1113px - 590 Կբ
1670x1113px - 624 Կբ
1670x1113px - 547 Կբ
1670x1113px - 579 Կբ
1670x1113px - 572 Կբ
1670x1113px - 593 Կբ
1670x1113px - 549 Կբ
1670x1113px - 735 Կբ
1670x1113px - 688 Կբ
1670x1113px - 626 Կբ
1670x1113px - 649 Կբ
1670x1113px - 608 Կբ
1670x1113px - 577 Կբ
1670x1113px - 655 Կբ
1670x1113px - 712 Կբ
1670x1113px - 794 Կբ
1670x1113px - 795 Կբ
1670x1113px - 746 Կբ
1670x1113px - 702 Կբ
1670x1113px - 703 Կբ
1670x1113px - 670 Կբ
1670x1113px - 630 Կբ
1670x1113px - 581 Կբ
1670x1113px - 616 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 718 Կբ
1670x1113px - 736 Կբ
1670x1113px - 778 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 715 Կբ
1670x1113px - 723 Կբ
1670x1113px - 614 Կբ
1670x1113px - 595 Կբ
1670x1113px - 592 Կբ
1670x1113px - 769 Կբ
1670x1113px - 647 Կբ
1670x1113px - 688 Կբ
1670x1113px - 672 Կբ
1670x1113px - 681 Կբ
1670x1113px - 571 Կբ
1670x1113px - 696 Կբ
1670x1113px - 585 Կբ
1670x1113px - 648 Կբ
1670x1113px - 536 Կբ
1670x1113px - 754 Կբ
1670x1113px - 623 Կբ
1670x1113px - 654 Կբ
1670x1113px - 543 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 622 Կբ
1670x1113px - 705 Կբ
1670x1113px - 616 Կբ
ևս 61 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին:
Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է 348 աշակերտ ունեցող Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների նոր դահլիճ: Նշվել է, որ շինարարական աշխատանքներն սկսվել են 2022թ․ ապրիլի վերջին, ավարտվել 2023թ․ տարեվերջին։ Մարզադահլիճի մակերեսը 345 քմ է, իսկ հանդիսությունների դահլիճի մակերեսը 230 քմ։ Ծրագրի ընդհանուր արժեքը գրեթե 375 մլն դրամ է: Վարչապետ Փաշինյանն արձանագրել է մի շարք թերություններ և խնդիրներ՝ ընդգծելով, որ դրանց վերացման ուղղությամբ պետք է ցուցաբերել հետևողական ու խիստ մոտեցում:
Այնուհետև Կառավարության ղեկավարն այցելել է 667 աշակերտ ունեցող Վաղարշապատի Ե. Օտյանի անվան N7 հիմնական դպրոց, որտեղ կառուցվել է մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ: Ընդգծվել է, որ շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022թ․ ապրիլի վերջին, ավարտվել 2023թ․ տարեվերջին։ Ծրագիրը ներառում է մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի կառուցում, բարեկարգում։ Մարզադահլիճի մակերեսը 360 քմ է, հանդիսությունների դահլիճի մակերեսը 230 քմ։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 290 մլն դրամ է։ Պատասխանատուների ներկայացմամբ, մարզադահլիճը դպրոցի շահագործման ամբողջ ընթացքում չի վերանորոգվել, 2009 թվականից վթարային վիճակում էր, իսկ 2018 թվականից չի շահագործվել:
Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վաղարշապատ համայնք: Վաղարշապատ համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով կառավարության ֆինանսավորմամբ ձեռք են բերվել ինքնաթափ, աղբատար մեքենաներ և աղբամաններ: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 476 մլն դրամ է: Ընդհանուր առմամբ, համայնքը համալրվել է 7 աղբաթափ մեքենայով (346․500․000 դրամ), 1 ինքնաթափ մեքենայով (36․000․000 դրամ) և 1200 աղբամանով (93․600․000 դրամ):
Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է 195 աշակերտ ունեցող Արտիմետի միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Շինարարական աշխատանքներն սկսվել են 2022թ․ ապրիլի վերջին։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 198 մլն դրամ է, միջոցները հատկացվել են կառավարության կողմից: Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում լուծում տալ բոլոր թերություններին ու խնդիրներին և ընդգծել, որ ծրագրերի պատշաճ իրականացման վերահսկողությունը պետք է լինի և՛ նախարարությունների, և՛ Քաղաքաշինության կոմիտեի, և՛ մարզպետարանի կողմից:
Մարզային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արաքս համայնքապետարանի շենքի վերանորոգման և GIZ-ի (Գերմանական միջազգային համագործակցության ընկերության) կողմից 1-ին հարկում Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնման աշխատանքներին։ Պատասխանատուների ներկայացմամբ, համայնքապետարանի շենքն ավարտական փուլում է, իսկ ՔՍԳ-ի աշխատանքներն ավարտված են։ Ծրագրի ընդհանուր արժեքը 55.3 մլն դրամ է: Ծրագիրն իրականացվել է Հայաստանի կառավարության, Արաքսի համայնքապետարանի, GIZ և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ:
Մարզային այցի շրջանակում կառավարության ղեկավարի վերջին կանգառը եղել է Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ: Շինարարական աշխատանքներն սկսվել էին 2022թ․ ապրիլից։ Մարզադահլիճի մակերեսը 360 քմ է, իսկ հանդիսությունների դահլիճի մակերեսը 220 քմ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 326 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Անդրադառնալով այստեղ ևս առկա թերություններին՝ վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում որևէ թերություն անընդունելի է, նման ծրագրերը չեն կարող համարվել ավարտված։
Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: