Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը ՄԱԿ Փախստականների հարցերով հանձնակատարի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեցահանված փախստականների խնդիրներն ու դրանց լուծման քայլերը
17.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ:
Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերին, այդ թվում` երկարաժամկետ հատվածով: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է բռնի տեղահանված փախստականների հիմնական խնդիրներն ու կարիքները:
Այս համատեքստում, մտքեր են փոխանակվել միջազգային հանրության կողմից անհրաժեշտ օժանդակության, համապատասխան ծրագրերի իրականացման քայլերի ու հնարավորությունների վերաբերյալ: