Մամլո հաղորդագրություններ

Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

05.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանն առանձնազրույց կունենա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով:

ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Ղեյտի, Ղպտի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի, Ալ-Ազհարի գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ:

Նիկոլ Փաշինյանը կայցելի Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կկայանա հանդիպում եգիպտացի գործարարների հետ:
 

← Վերադառնալ