Մամլո հաղորդագրություններ
Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են 2025-2027 թթ. ՄԺԾԾ նախագծի շուրջ քննարկումները
24.05.2024
ևս 3 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել են 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի քննարկումները:
Ներկայացվել են մանրամասներ ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններով 2025-2027 թվականների ծախսերի վերաբերյալ, անդրադարձ է կատարվել կապիտալ ծախսերին և ընդհանուր հարկաբյուջետային շրջանակին:
Ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ վերոնշյալ թեմաների շուրջ:
Վարչապետը պատասխանատու գերատեսչություններին տվել է համապատասխան հանձնարարականներ: