Մամլո հաղորդագրություններ

Վարչապետ Փաշինյանը կլինի արձակուրդում

15.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը արձակուրդում է լինելու։

Արձակուրդը կընդհատվի այս շաբաթ Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովով:

Արձակուրդի մեծ մասը վարչապետը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում, որտեղ ևս մինչև օգոստոսի 12-ը նախատեսվում են որոշ աշխատանքային այցեր, մասնավորապես՝ Տավուշի և Արմավիրի մարզեր։

← Վերադառնալ