Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին՝ Ազատագրման օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ:
Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է երկու երկրների միջև ձևավորված գործընկերության ամրապնդումը՝ ակնկալելով երկկողմ և բազմակողմ ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացում և ընդլայնում:
Մեր երկրներին և հասարակություններին միավորում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության արժեքների նկատմամբ հարգանքը: Ուրախ էի ընթացիկ տարվա մարտ ամսին Սեուլում անցկացված Հանուն Ժողովրդավարության երրորդ գագաթնաժողովին կիսվել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ձեռքբերումներով ու ձգտումներով։
Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունն ու հանձնառությունը համատեղ ջանքեր գործադրել Կորեայի Հանրապետության հետ հարաբերություններում առկա ներուժն առավելագույնս իրացնելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Կորեայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: