Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը «Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է Սահմանապահ ծառայության գործունեության ընթացքին

12.10.2024

ևս 11 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ծանոթացել այստեղ Սահմանապահ ծառայության կողմից իրականացվող գործունեությանը:

Վարչապետին ուղեկցել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը: Շրջայցին ներկա են եղել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ղեկավարները:

Վարչապետը եղել է մեկնման և ժամանման սրահներում, որտեղ սահմանապահ զորքերի ծառայողներն իրականացնում են իրենց գործառույթները: Պատասխանատուները զեկուցել են, որ սահմանապահ ծառայությունն իրականացվում է առանց խնդիրների և լուրջ միջադեպերի:

Վարչապետը սահմանապահ ծառայողներին մաղթել է հաջողություններ գործունեության մեջ և անվտանգ ծառայություն:

← Վերադառնալ