Մամլո հաղորդագրություններ

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը

20.03.2025

ևս 4 լուսանկար

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին այսօր Երևանում կայանալիք Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը ներկա գտնվելու հրավերն ընդունելու համար: Երկու երկրների վարչապետները համոզմունք են հայտնել, որ մրցավեճը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների շրջանում և նշել, որ նման խաղերը նպաստում են հայ և վրաց ժողովուրդների բազմադարյա կապերի հետագա ամրապնդմանը:

Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցերի: Վարչապետ Փաշինյանն Իրակլի Կոբախիձեին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
 

← Վերադառնալ