Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման և համազգային նշանակություն ունեցող տարբեր հարցեր:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը անդրադարձել է Ազգային ժողովում իրեն պաշտոնանկ անելու հետ կապված հարցին և, մասնավորապես, նշել....
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր հետ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի «Աշնանային իրիկնամուտ» ներկայացմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհին և ափսոսանքի խոսքեր հայտնել. «Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս. Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Նիկոլ Փաշինյանը, ողջունելով Հայաստանում Բելառուսի դեսպանին, նշել է, որ երկու երկրներն ունեն պատմականորեն ձևավորված...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Շրջայցի ընթացքում Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը վարչապետին է ներկայացրել իրականացվող բարեփոխումներն ու...