Ցավակցական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ

14.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ, որում ասված է.

«Այլևս մեզ հետ չէ մեծանուն հայ, մտավորական և բոլորիս կողմից սիրված Արմեն Ջիգարխանյանը: Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարի անվանի դերասանի հետ հանդիպումը՝ Մոսկվայի իր բնակարանում, որի ընթացքում նա մեծ ջերմությամբ էր խոսում հայրենիք այցելելու ցանկության մասին: Ցավոք, առողջությունը չներեց:

Արմեն Ջիգարխանյանը մեծ սեր և ժողովրդականություն է վայելում ոչ միայն հայ, այլև այլ ժողովուրդների շրջանում ու մենք հպարտ ենք նրա նման հայրենակից ունենալու համար:

Նա «Բարև, ես եմ», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Թեհրան-43», «Հարսնացու հյուսիսից» և բազմաթիվ այլ հայտնի ֆիլմերում ու ներկայացումներում կերտած դերերով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես մտավորականի և հայի բացառիկ կերպար:

Կիսում եմ վարպետի ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»:
 

← Վերադառնալ