Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Խընան նահանգում հորդառատ անձրևների պատճառած զոհերի և ավերածությունների կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Ձերդ Գերազանցություն,
ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ և բարեկամ չին ժողովրդին Չինաստանի Խընան նահանգում հորդառատ անձրևների պատճառած զոհերի և ավերածությունների կապակցությամբ։
Ցանկանում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին տոկունություն և համբերություն։ Վստահ եմ, որ Չինաստանի կառավարությանը կհաջողվի կարճ ժամանակահատվածում վերացնել բնական աղետի հետևանքները»։