Ցավակցական

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

23.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտ Մայոթում տեղի ունեցած կործանարար փոթորկի կապակցությամբ: Հեռագրում նշված է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

Խոր ցավով տեղեկացա Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտ Մայոթում տեղի ունեցած կործանարար փոթորկի մասին, որը մեծաթիվ զոհերի և հսկայական ավերածությունների պատճառ է դարձել։

Ֆրանսիացի ժողովրդի համար համազգային սգո այս օրը իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում աղետի զոհ դարձած անձանց ընտանիքներին և մերձավորներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում տոկունություն և շուտափույթ ապաքինում։

Վշտի այս ծանր պահին Հայաստանն ու հայ ժողովուրդը բարեկամ ֆրանսիացի ժողովրդի և Մայոթի բնակիչների կողքին են։ Համոզված եմ, որ Ֆրանսիայի կողմից ձեռնարկվող վճռական գործողությունների շնորհիվ արագորեն կհաղթահարվեն այս բնական աղետի ծանր հետևանքները»։

← Վերադառնալ