Շնորհավորական
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Վստահ եմ, որ, միավորելով մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ջանքերն ու ներուժը, մենք համատեղ կկարողանանք ներկա բարդ ու դժվարին պայմաններում հաջողությամբ և արդյունավետորեն լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները, իրականացնել համազգային ծրագրեր՝ ի շահ մեր Հայրենիքի զարգացման ու զորացման:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ամենայն բարիք ու քաջառողջություն Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին, առավել ևս՝ կորոնավիրուսի առկա մարտահրավերների պայմաններում»: