Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

25.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակալե Պոուին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Ուրուգվայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն եւ բարգավաճում:

Հայ-ուրուգվայական ավանդական ջերմ եւ բարեկամական կապերն ամուր հիմք ունեն, որոնց շնորհիվ մեր պետությունների միջեւ ձեւավորվել են անկեղծ երկխոսություն եւ արդյունավետ գործակցություն:

Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններում կարձանագրենք նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:
 

 

← Վերադառնալ