Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նորանշանակ վարչապետին

15.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ) Մարիո Դրագիին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իտալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Լիահույս եմ, որ Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կծառայեն դիմագրավելու Իտալիայի առջև ծառացած մարտահրավերներն ու իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք միտված են Իտալիայի բարգավաճմանը և բարեկեցությանը։

Մեծապես կարևորում ենք բարեկամ Իտալիայի հետ փոխշահավետ համագործակցության հետևողական զարգացումն ու խորացումը։ Հայ-իտալական հարաբերությունները խարսխված են մեր ժողովուրդների բազմադարյա կապերի, փոխադարձ համակրանքի և հոգևոր, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների վրա։

Պատրաստակամություն եմ հայտնում աշխատելու Ձեր գլխավորած կառավարության հետ՝ խորացնելու Հայաստանի և Իտալիայի միջև կառուցողական երկխոսությունը և ավելի ընդլայնելու ու ամրապնդելու մեր բազմաշերտ համագործակցությունը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և արգասաբեր գործունեություն»։
 

← Վերադառնալ