Շնորհավորական
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավյե Բեթելը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժան պարոն վարչապետի պաշտոնակարար,
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ խորհրդարանական ընտրություններում Ձեր կուսակցության հաղթանակի առթիվ։
Հաջողություն մաղթելով Ձեզ՝ բարձր առաքելություն իրականացնելու գործում հուսով եմ, որ շարունակելու ենք համագործակցել Ձեր և Ձեր կառավարության հետ՝ մեր երկու երկրների միջև առկա հարաբերությունները զարգացնելու և բարեկամական կապերն, որոնցով շաղկապված են Լյուքսեմբուրգի և հայ ժողովուրդները, էլ ավելի խորացնելու ուղղությամբ:
Ես համոզված եմ, որ վստահությունը, որը ստացել եք Ձեր հայրենակիցներից, թույլ կտա շարունակել անհրաժեշտ բարեփոխումներն՝ ի շահ Հայաստանի հասարակության, տնտեսության և կայունության»: