Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի նախագահին

15.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե-Ինին՝ ազգային տոնի առթիվ

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ:

Ուրախ եմ արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները զարգանում և ամրապնդվում են փոխադարձ հարգանքի և բարեկամության ոգով: Հաջորդ տարի կլրանա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և ես համոզված եմ, որ մոտ ապագայում համատեղ ջանքերով մեզ կհաջողվի հայ-կորեական երկկողմ համագործակցության օրակարգը դարձնել ավելի ընդգրկուն և համապարփակ՝ ի շահ մեր ժողովուրդների:

Լիահույս եմ նաև, որ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև առկա երկխոսությունը, չնայած բոլոր դժվարությունների, կշարունակվի և կխորանա՝ ճանապարհ հարթելով Կորեական թերակղզում կայուն խաղաղության հաստատման համար:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Կորեայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

← Վերադառնալ