Շնորհավորական
Անկախության տոնի առթիվ Հայաստանի վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահը
ՀՀ անկախության տոնի առիթով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն
Սրտանց շնորավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի և Ազգային տոնի առթիվ։
Հուսով եմ, որ երկկողմ հարաբերությունները, որոնք Հայաստանի անկախությունից ի վեր ընթացել են զարգացման և բարգավաճման ուղով, երկու երկրների ղեկավարների և ժողովուրդների ամուր կամքի լույսի ներքո բոլոր ոլորտներում կընդլայնվեն:
Հարևանության քաղաքականության շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետությունը հատուկ կարևորում է հարաբերությունները կովկասյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ բարեկամ Հայաստանի հետ և օգտվելով այդ երկրի հետ ունեցած ընդհանուր պատմական սահմանից, պատրաստ է խորացնել համակողմանի հարաբերությունները` հիմնված փոխադարձ շահերի վրա:
Կրկին ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային մոտեցումը հարևան երկրների անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սատարելու հարցում՝ ցանկանում եմ ընդգծել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ շարունակական խորհրդակցությունների կարևորությունը:
Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Ձերդ Գերազանցությանն առողջություն ն հաջողություն, իսկ Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ բարօրություն»: