Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին

27.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է.

«Ընդունեք, խնդրեմ, ջերմ շնորհավորանքներս Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ։

Համոզված եմ, որ մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունը, փոխադարձ հարգանքն ու ըմբռնումը կայուն հենք են փոխշահավետ համագործակցության ընդլայնման և զարգացման համար:

Վստահ եմ, որ հետևողական համատեղ աշխատանքի արդյունքում մեզ կհաջողվի նոր ծրագրեր ներմուծել երկկողմ օրակարգ և որակապես առավել բարձր մակարդակի հասցնել Հայաստանի և Թուրքմենստանի միջև գործակցությունը։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և բազում հաջողություններ, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»։

← Վերադառնալ