Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամադ Շիա Ալ-Սուդանիին՝ ջերմորեն շնորհավորելով նրան վարչապետի բարձր պաշտոնն ստանձնելու առթիվ: ՀՀ վարչապետի ուղերձում ասված է.
«Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Իրաքի հետ առկա փոխգործակցությունը և քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը՝ գերազանցապես արժևորելով բազմամյա պատմություն ունեցող ամուր գործընկերային հարաբերությունները:
Առիթը պատեհ համարելով՝ իմ պատրաստակամությունն եմ հայտնում բոլոր ջանքերը գործադրելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-իրաքյան հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրաքի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: