ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ բարեմաղթանքներն ու լավագույն ցանկություններն Իռլանդիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված համագործակցության հետագա զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում, այդ թվում՝ ԵՄ շրջանակներում:
Լիահույս եմ, որ Ձեր կառավարման օրոք հայ-իռլանդական հարաբերությունները կբարձրանան որակական նոր մակարդակի՝ ի նպաստ մեր երկրների բարգավաճման և երկու բարեկամ ժողովուրդների բարօրության։
Ձեր պատասխանատու առաքելության մեջ մաղթելով նոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։