Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի վարչապետին

26.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության վարչապետ Էնթոնի Ալբանիզին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.

«Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի օրվա առթիվ՝ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին մաղթելով խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ:

Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրալիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքն ու նվիրումը ժողովրդավարական արժեքներին ամենալավ հիմքն են հայ-ավստրալական միջպետական հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու համար:

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը Ձեզ հետ համատեղ ջանքերով մեր պետությունների երկկողմ հարաբերությունները բարձրացնելու որակական նոր մակարդակի»:

← Վերադառնալ