Շնորհավորական

Վարչապետի շնորհավորական ուղերձը Իսլանդիայի վարչապետին

16.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետ Բյարնի Բենեդիկթսոնին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսլանդիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն Ձեր բարձր առաքելության իրականացման գործում։

Վերահաստատում եմ Հայաստանի անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով և տարբեր հարթակներում՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք նոր մակարդակի բարձրացնել մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։

← Վերադառնալ