Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասված է.
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
78 տարի առաջ Հնդկաստանի ժողովուրդն ամրագրեց իր ազգային ազա-տագրական պայքարի հաղթանակի արդյունքները։ Դա մի պայքար էր, որը ոգևորել է տարբեր ժողովուրդների՝ հանուն ազատության իրենց ոչ բռնի պայքարի ճանա¬պարհին։ Հնդկաստանի նորագույն պատմության մեջ նշանակալի դերակատարում ունեցած Մահաթմա Գանդիի կերպարն առ այսօր շատ ազգերի համար անարդարության դեմ պայքարի վառ օրինակ է:
Հնդկաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է: Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր երկրների և ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերություններն ու փոխադարձ աջակցությունը շարունակում են ամրապնդվել, իսկ միջպետական կապերը՝ ընդլայնվել և խորանալ:
Վստահ եմ, որ մեր երկու կառավարությունների հետևողական աշխատանքի արդյունքում կկարողանանք առաջ մղել երկկողմ օրակարգը` ընդգրկելով համատեղ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն բոլոր նախաձեռնություններում, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: