1670x1113px - 557 Կբ
1670x1113px - 759 Կբ
1670x1113px - 770 Կբ
1670x1113px - 702 Կբ
1670x1113px - 674 Կբ
1670x1113px - 815 Կբ
1670x1113px - 858 Կբ
1670x1113px - 820 Կբ
1670x1113px - 994 Կբ
1670x1113px - 829 Կբ
1670x1113px - 925 Կբ
1670x1113px - 681 Կբ
1670x1113px - 671 Կբ
1670x1113px - 687 Կբ
1670x1113px - 647 Կբ
1670x1113px - 691 Կբ
1670x1113px - 651 Կբ
1670x1113px - 680 Կբ
1670x1113px - 709 Կբ
1670x1113px - 761 Կբ
1670x1113px - 677 Կբ
1670x1113px - 762 Կբ
1670x1113px - 892 Կբ
1670x1113px - 548 Կբ
1670x1113px - 734 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 715 Կբ
1670x1113px - 683 Կբ
1670x1113px - 649 Կբ
1670x1113px - 912 Կբ
1670x1113px - 513 Կբ
1670x1113px - 686 Կբ
1670x1113px - 887 Կբ
1670x1113px - 817 Կբ
1670x1113px - 652 Կբ
1670x1113px - 673 Կբ
1670x1113px - 988 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 719 Կբ
1670x1113px - 926 Կբ
1670x1113px - 699 Կբ
1670x1113px - 669 Կբ
1670x1113px - 670 Կբ
1670x1113px - 842 Կբ
1670x1113px - 838 Կբ
1670x1113px - 599 Կբ
1670x1113px - 649 Կբ
1670x1113px - 734 Կբ
1670x1113px - 779 Կբ
1670x1113px - 569 Կբ
1670x1113px - 704 Կբ
1670x1113px - 821 Կբ
1670x1113px - 899 Կբ
1670x1113px - 907 Կբ
1670x1113px - 455 Կբ
1670x1113px - 724 Կբ
1670x1113px - 967 Կբ
1670x1113px - 1024 Կբ
1670x1113px - 867 Կբ
1670x1113px - 642 Կբ
1670x1113px - 669 Կբ
1670x1113px - 783 Կբ
1670x1113px - 963 Կբ
1670x1113px - 784 Կբ
1670x1113px - 943 Կբ
1670x1113px - 870 Կբ
1670x1113px - 915 Կբ
1670x1113px - 892 Կբ
1670x1113px - 575 Կբ
1670x1113px - 627 Կբ
1670x1113px - 716 Կբ
1670x1113px - 1016 Կբ
1670x1113px - 931 Կբ
1670x1113px - 764 Կբ
1670x1113px - 999 Կբ
1670x1113px - 691 Կբ
1670x1113px - 537 Կբ
1670x1113px - 707 Կբ
1670x1113px - 624 Կբ
1670x1113px - 723 Կբ
1670x1113px - 724 Կբ
1670x1113px - 688 Կբ
1670x1113px - 657 Կբ
1670x1113px - 692 Կբ
1670x1113px - 744 Կբ
1670x1113px - 605 Կբ
1670x1113px - 621 Կբ
1670x1113px - 548 Կբ
1670x1113px - 587 Կբ
1670x1113px - 591 Կբ
1670x1113px - 712 Կբ
1670x1113px - 719 Կբ
1670x1113px - 757 Կբ
1670x1113px - 604 Կբ
1113x1670px - 751 Կբ
ևս 92 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մյունխեն:
Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել է Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) և Observer Research Foundation-ի համատեղ կազմակերպած «Մինիլատերալիզմը և անցումը գլոբալ դաշինքներից թիրախային գործընկերությունների» խորագրով նախաճաշ-կլոր սեղանին:
Միջոցառման ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում անվտանգային միջավայրի փոփոխությունները, մեծ ֆորմալ դաշինքների արդյունավետության և փոքր ձևաչափերով համագործակցության դերը։ Այն շարունակվել է փակ ձևաչափով:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի հետևողական քաղաքականությունը՝ ուղղված բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության ամրապնդմանը։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի անվտանգության ապահովման և կայուն զարգացման համար հատուկ նշանակություն ունի ճկուն, բայց միաժամանակ կանխատեսելի և հուսալի գործընկերությունների կառուցումը։
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միտված է երկրի անվտանգության ու տնտեսական զարգացման ամրապնդմանը՝ միջազգային գործընկերների հետ կառուցողական համագործակցության միջոցով։ ՀՀ վարչապետը նաև անդրադարձել է ՀՀ Կառավարության առանցքային առաջնահերթություններին՝ տարածաշրջանային խաղաղության հաստատմանը միտված քայլերին և «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Վարչապետը կարևորել է ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների հետևողական առաջմղման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարեփոխումների օրակարգի լիարժեք իրականացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է: Միաժամանակ, երկրի ղեկավարը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ բազմակողմ կապերի ընդլայնումն ու զարգացումը` տարբեր ոլորտներում կարողությունները զարգացնելու նպատակով:
Անտոնիու Կոշտան ողջունել է ՀՀ Կառավարության քայլերը` միտված ժողովրդավարության ամրապնդման և ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչման ուղղությամբ: Միաժամանակ, Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը և խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր:
Միաժամանակ, Անտոնիու Կոշտան կարևորել և ողջունել է ՀՀ Կառավարության` խաղաղությանը միտված քայլերն ու նախաձեռնությունները:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա են գտնվել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, այլ երկրների առաջնորդներ և կառավարությունների ղեկավարներ:
Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի մի շարք երկկողմ հանդիպումներ:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոբիաս Քրեմերի հետ:
Վարչապետը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու կապերի ամրապնդումը, այդ թվում` միջազգային հարթակների շրջանակում: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել տարբեր ուղղություններով հարաբերությունների հետևողական ընդլայնումն ու ամրապնդումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր:
* * *
Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Stern Stewart Institute վերլուծական կենտրոնի նախագահ Մարկուս Փերթլի հետ։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների, տնտեսական աճի ապահովման և մակրոտնտեսական կայունության խթանման վերաբերյալ։
* * *
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Վարչապետ Փաշինյանն առողջություն է մաղթել Մյունխենում օրերս տեղի ունեցած միջադեպից տուժածներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը և բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումն ու առևտրատնտեսական կապերի ակտիվացումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին:
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, այդ համատեքստում մանրամասներ հաղորդել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության` հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումների մասին:
Կանցլեր Շոլցն իր հերթին նշել է, որ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության խորացման պատրաստակամությունը և կարևորել երկկողմ քաղաքական երկխոսության շարունակականությունը:
* * *
Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի և Յոնաս Գահր Ստյորեի հանդիպումը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցությանը և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Այդ առումով, կողմերը կարևորել են ՀՀ արտաքին գործերի նախարարի` օրերս կայացած այցը Նորվեգիա, ինչը ևս նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերություններին:
Նիկոլ Փաշինյանը և Յոնաս Գահր Ստյորեն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունից և կարևորել բիզնես կապերի խորացումը, ինչը լրացուցիչ ազդակ կհաղորդի տնտեսական հարաբերություններին:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Կարևորվել է խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
* * *
Մյունխենում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։
Երկուստեք կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացումը, ինչպես նաև երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման կարևորությունը և նշել Խորվաթիայի աջակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացման ու ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։
* * *
Մյունխենում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։
Երկուստեք կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացումը, ինչպես նաև երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման կարևորությունը և նշել Խորվաթիայի աջակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացման ու ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։
* * *
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները։
Ֆերիդուն Սինիրլիօղլուն ներկայացրել է կազմակերպության հետագա գործունեության առաջնահերթություններն ու ծրագրերը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության հարցերի:
Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, որի հաջողությունն էական դեր կունենա տարածաշրջանային կայունության ապահովման գործում։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահ Յոհանն Վադեֆուլի հետ:
Քննարկվել են Հայաստան-Գերմանիա հարաբերություններին, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության, ինչպես տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:
* * *
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով բազմակողմ կապերի խորացման կարևորությունը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ինչպես նաև մեր երկրում ԵՄ օժանդակությամբ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին։
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա շրջանակում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքները։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը նշել է, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ։
* * *
Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում վարչապետը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, անդրադարձել ՀՀ Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին։
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են պետական կառավարման համակարգին, բարեփոխումների գործընթացին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ՀՀ Կառավարության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին։