Մամլո հաղորդագրություններ
Վարչապետն ընդունել է արծվաշենցիներին և քննարկել նրանց հուզող հարցերը
- 1670x1113px - 481 Կբ
- 1670x1113px - 477 Կբ
- 1670x1113px - 543 Կբ
- 1670x1113px - 464 Կբ
- 1670x1113px - 545 Կբ
- 1670x1113px - 589 Կբ
- 1670x1113px - 545 Կբ
- 1670x1113px - 521 Կբ
- 1670x1113px - 495 Կբ
- 1670x1113px - 458 Կբ
- 1670x1113px - 492 Կբ
- 1670x1113px - 574 Կբ
- 1670x1113px - 552 Կբ
- 1670x1113px - 582 Կբ
- 1670x1113px - 559 Կբ
- 1670x1113px - 582 Կբ
- 1670x1113px - 480 Կբ
- 1670x1113px - 546 Կբ
ևս 15 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է 1992թ. օգոստոսի 8-ին ռազմական գործողությունների հետևանքով Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված բնակիչներին, ովքեր օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առաջ:
Վարչապետը լսել է արծվաշենցիների խնդիրները և մանրամասն ծանոթացել նրանց հուզող հարցերին: Արծվաշենցիները նշել են, որ 1992թ. ի վեր գույքային փոխհատուցման և բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետության կողմից իրենց 3 անգամ տրամադրվել է փոխհատուցում՝ 2 անգամ 50-ական մլն և 1 անգամ 708 մլն դրամի չափով: Նրանց խոսքով՝ ընդհանուր առմամբ կառավարության նախորդ տարիների որոշումներով նախատեսվել է յուրաքանչյուր բռնի տեղահանված ընտանիքին տրամադրել 1-ական մլն դրամ, որի մի մասն արդեն իսկ տրվել է: Իսկ այժմ արծվաշենցիների մեծ մասը բարձրացնում է պետական ֆինանսական աջակցության հետագա չափաքանակի տրամադրման հարցը և պատրաստ է կառավարության հետ քննարկել անելիքներն այս ուղղությամբ:
Հարցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը կուսումնասիրի տարիներ շարունակ կուտակված խնդրի լուծման ուղիները: Միևնույն ժամանակ վարչապետը հորդորել է արծվաշենցիներին՝ հստակ ձևակերպել ակնկալիքները կառավարությունից և ներկայացնել միասնական տեսակետ փոխհատուցման ծավալի և ժամանակացույցի վերաբերյալ:
Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ 20-օրյա ժամկետում վերհանել և ներկայացնել ողջ տեղեկատվությունը 1992թ. ի վեր պետության կողմից արծվաշենցիներին տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ. ե՞րբ և որքա՞ն գումար է հատկացվել, որքա՞ն է ծախսվել և ո՞ւմ է տրվել՝ թե′ անվանական, թե′ ընդհանուր կտրվածքով: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ ողջ տեղեկատվությունը կվերլուծվի, կհամադրվի, կստուգվի և հաջորդ հանդիպմանը համատեղ կքննարկվեն հետագա անելիքները: