Մամլո հաղորդագրություններ
Աշխարհում չկա որևէ խաղաղության պայմանագիր, որ պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին. Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությանը
- 1670x1113px - 593 Կբ
- 1670x1113px - 552 Կբ
- 1670x1113px - 717 Կբ
- 1670x1113px - 802 Կբ
- 1670x1113px - 666 Կբ
- 1670x1113px - 753 Կբ
- 1113x1670px - 581 Կբ
- 1670x1113px - 521 Կբ
- 1670x1113px - 470 Կբ
- 1670x1113px - 707 Կբ
- 1670x1113px - 583 Կբ
- 1670x1113px - 626 Կբ
- 1670x1113px - 916 Կբ
- 1670x1113px - 507 Կբ
- 1670x1113px - 461 Կբ
- 1670x1113px - 466 Կբ
- 1670x1113px - 821 Կբ
- 1670x1113px - 631 Կբ
- 1670x1113px - 763 Կբ
- 1670x1113px - 515 Կբ
- 1670x1113px - 561 Կբ
- 1670x1113px - 835 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 904 Կբ
- 1670x1113px - 574 Կբ
- 1670x1113px - 714 Կբ
- 1670x1113px - 763 Կբ
- 1670x1113px - 794 Կբ
- 1670x1113px - 785 Կբ
- 1670x1113px - 754 Կբ
- 1670x1113px - 708 Կբ
- 1670x1113px - 604 Կբ
- 1670x1113px - 613 Կբ
- 1670x1113px - 791 Կբ
- 1670x1113px - 653 Կբ
- 1670x1113px - 675 Կբ
- 1670x1113px - 795 Կբ
- 1670x1113px - 737 Կբ
- 1670x1113px - 680 Կբ
- 1670x1113px - 669 Կբ
- 1670x1113px - 763 Կբ
ևս 38 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությունը» թեմայով պանելային քննարկմանը:
Վարչապետը պատասխանել է բանախոսի և քննարկմանը ներկաների բազմաթիվ հարցերի, որոնց թվում՝ անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Իրական Հայաստանի ռազմավարությանը, արտաքին քաղաքականությանը, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ կապված թեմաներին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացմանը, մեր երկրի էներգետիկ անվտանգությանը: Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հնչեցված հարցերի՝ խոսել է նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման հետ կապված թեմաների մասին:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ վարչապետը նշել է, որ այդ թվում Ադրբեջանի կողմից արված հայտարարությունների համաձայն, նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է: «Ասում ենք՝ եկեք ինչ համաձայնեցված է, ստորագրենք և անցնեք այն մնացածին, ինչ-որ համաձայնեցված չէ: Եվ հնչում է տեսակետ, որ՝ ոչ, մինչև ամեն ինչ չհամաձայնվեցի կամ բոլոր հոդվածները չհամաձայնեցվեն, այդ պայմանագիրը պետք է չստորագրվի: Իսկ կներեք, քանի՞ հոդված պետք է դա լինի:
Տեսեք՝ հնչում է հայտարարություն, որ մինչև բոլոր հոդվածները չհամաձայնեցվեն, խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու: Իսկ քանի՞ հոդված պետք է լինի այդ պայմանագրում: Ես բերեմ մի օրինակ՝ կա մի հոդված, որը չհամաձայնեցված է, որն ընդամենն ամիսներ առաջ է Ադրբեջանի կողմից առաջարկվել: Այս նրբությունը կարողանո՞ւմ եմ բացատրել: Ենթադրենք կա իքս թվով հոդված, այդ ամեն ինչը համաձայնեցվա՞ծ է: Կողմերից մեկը կարող է ասել՝ մի հատ էլ հոդված կա, սա էլ պետք է համաձայնեցնենք, կարող ենք այդ էլ համաձայնեցնել: Կարող է պարզվի՝ մի հատ էլ հոդված կա, որը պետք է համաձայնեցնել:
Այսինքն՝ ոչ մի տեղ չկա գրած, որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա 25 հոդված և չի կարող ունենալ 17 հոդված կամ 15, կամ 14, կամ 13: Այստեղ քաղաքական կամքի մեջ է խնդիրը»,- ընդգծել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փաստն այն է, որ աշխարհում չկա որևէ խաղաղության պայմանագիր և կամ որևէ պայմանագիր, որ պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին: «Մենք ասում ենք՝ այն ինչ համաձայնեցված է, կարո՞ղ է շրջանակ դառնալ, շրջանակային նշանակություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար, այո կարող է: Ասում ենք՝ եկեք ստորագրենք, գնանք այն ենթադրվող 27, 28, 30, 40 հոդվածները քննարկենք, որովհետև դա ստորագրելուց հետո, այդ հոդվածների քննարկման մթնոլորտը, միջավայրը, ամեն ինչը կփոխվի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրանից հետո մյուս հարցերը համաձայնեցնելն ավելի հեշտ կլինի:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդումներին, թե Հայաստանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, վարչապետը նշել է. «Ի՞նչ նկատի ունեն իրենք, ենթադրում ենք, որ նկատի ունեն Հայաստանի Սահմանադրության նախաբանի հղումն Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին ԼՂ Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը: Կա՞ այդպիսի բան Անկախության հռչակագրում, այո, կա այդպիսի բան: Դա նշանակո՞ւմ է, որ այդ բովանդակությունն արտահայտված է Սահմանադրության մեջ. Սահմանադրության մեջ այդպիսի բան չկա գրված, և չի նշանակում, որ այդ բովանդակությունն արտահայտված է: Ինչո՞ւ եմ ես այսպես մտածում, որովհետև Անկախության հռչակագրում կա 5-րդ հոդված, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունն ապահովելու համար ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա զինված ուժեր, անվտանգության մարմիններ և այլն:
Ըստ Անկախության հռչակագրի՝ Հայաստանի բոլոր ուժային կառույցները ենթարկվում են Գերագույն խորհրդին: Բայց 1995 թվականին, երբ Սահմանադրությունն ընդունվել է, բոլոր ուժային կառույցները դրվել են Հանրապետության նախագահի ենթակայության տակ: Հակասե՞ց Սահմանադրությունն Անկախության հռչակագրին, այո, հակասեց: Եվ հետևաբար, Սահմանադրության մեջ արտահայտվել է Անկախության հռչակագրի այն բովանդակությունը, որը բառացի և տառացի արտահայտված է»:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ, ընդհակառակը, երբ մենք նայում ենք Ադրբեջանի Սահմանադրությունը, տեսնում ենք, որ այնտեղ կան տարածքային պահանջներ Հայաստանի դեմ: «Ինչպե՞ս, իրենց Սահմանադրությունը հղում է անում 1991 թվականի, Պետական անկախության ակտ ակտին, Պետական անկախության ակտն իր հերթին հղում է անում Ադրբեջանի առաջին Հանրապետությանը՝ 1918-1920 թվականների, և Ադրբեջանի առաջին Հանրապետության հռչակագրին: Այդ հռչակագրում գրված է, որ Ադրբեջանը հիմնադրվում է հարավային և արևելյան Անդրկովկասի տարածքում: Եվ բացի այդ, 1919 թվականին Անտանտի պետություններին և Ազգերի լիգային Ադրբեջանը պաշտոնապես ներկայացրել է քարտեզ իր տարածքի մասին, որը ներառում է ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, Արարատի մարզից հատված, Տավուշի մարզից հատված, Լոռու մարզից հատված, Շիրակի մարզից հատված: Սա ակնհայտ տարածքային պահանջ է Հայաստանի դեմ, բայց մենք չենք բարձրացնում այս հարցը, չենք ասում՝ Ադրբեջանը թող Սահմանադրությունը փոխի, որ խաղաղության պայմանագիր ստորագրենք:
Ինչո՞ւ, որովհետև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն ասում է՝ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանն այս պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ձախողելու համար: Մենք համարում ենք, որ այդ հարցն այդ հոդվածով լուծվում է»,- նշել է վարչապետը:
Խոսելով ադրբեջանական կողմի մյուս պնդման մասին, թե ոչ մի պայմանագիր չի կարող հակասել Սահմանադրությանը՝ վարչապետը նշել է, որ երբ պայմանագիրը ստորագրվի, այն ուղարկվելու է Սահմանադրական դատարան՝ սահմանադրականությունը ստուգելու համար: «Եթե Սահմանադրական դատարանը կորոշի, որ այդ պայմանագիրը հակասում է Սահմանադրությանը, շատ լավ, մենք կասենք, ուրեմն այդպես էլ կա: Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ չի հակասում Սահմանադրությանը, դա կգնա Ազգային ժողով և կվավերացվի: Երբ վավերացվեց, Հայաստանի գործող Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակա ուժ Հայաստանի օրենսդրության նկատմամբ: Այսինքն՝ վավերացված միջազգային պայմանագիրն ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետության օրենքը, իսկ եթե այդ պայմանագիրը վավերացվել է, ուրեմն նա չի հակասում Սահմանադրությանը: Եվ ստանձնած պարտավորությունը, մասնավորապես՝ այն պարտավորությունը, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և պարտավորվում են ապագայում նման տարածքային պահանջներ չբարձրացնել, դա դառնում է դե յուրե, ըստ էության, բարձրագույն իրավական ուժ ունեցող դրույթ»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ուղիներն ապաշրջափակելու հնարավորություններին: Վարչապետն ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը Հայաստանի միջով անցնող բոլոր հնարավոր ճանապարհները բացելու ՀՀ Կառավարության պատրաստակամության մասին է: «Սյունիքով, Տավուշով, Գեղարքունիքով, Շիրակով, Վայոց ձորով, մենք բոլոր հնարավոր տեղերով մեր ճանապարհները պատրաստ ենք տրամադրել: Ի՞նչ սկզբունքներով, ճանապարհները պետք է գործեն առանց շրջանցելու կամ առանց վնասելու, կամ առանց ստորադասելու Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը: Այսինքն՝ ինչպես օրինակ աշխարհի բոլոր երկրների ճանապարհները»,- շեշտել է Կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով վերջին շրջանի հայկական կողմի խոսույթին Ադրբեջանի արձագանքին, թե եթե Հայաստանը չի ցանկանում՝ իրենք Իրանի տարածքով կիրականացնեն նախագծերը, վարչապետը ևս մեկ անգամ պաշտոնապես արձանագրել է, որ մեր երկիրը պատրաստ է ճշգրիտ նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է անցում տալիս Ադրբեջանին՝ անցումն ապահովել: «Ավելին, մենք չենք բացառում նաև ընթացակարգերի որոշակի պարզեցումներ և ընկալում ենք դա երկկողմանիության տրամաբանության մեջ: Ադրբեջանն ասում է՝ լավ, դուք չեք ուզում՝ Իրանով ենք գնում: Մենք դեմ չենք, որ Իրանով գնան, իհարկե, դա Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների խնդիրն է, բայց կրկին վերահաստանում ենք՝ այն նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է այդ անցումը տրամադրում՝ նույն պայմաններով նաև մենք ենք պատրաստ անել: Ավելին, երկկողմանի տրամաբանության մեջ մենք պատրաստ ենք նաև գնալ որոշակի պարզեցումների».- նշել է վարչապետը: