Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը տիկնոջ հետ Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը

21.09.2024

ևս 30 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը բացվել է ի նշանավորումը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք:

Մշակութային բացառիկ իրադարձությամբ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան բերված Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը: Ցուցանմուշները Հայաստան են տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության նպատակով՝ 6 ամսով: Դրանք համադրվել են Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից առանձնացված ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշների հետ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը` հեթանոսությունից մինչև քրիստոնեություն։

Ցուցադրությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցության շրջանակում։

Ցուցադրությունը սեպտեմբերի 21-ին բաց կլինի մինչև կեսգիշեր։

Այնուհետև Հանրապետության հրապարակում 20:00-ին նախ հնչել է Հայաստանի պետական օրհներգը, որից հետո տեղի է ունեցել համերգային հատուկ ծրագիր:

 

← Վերադառնալ