Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը
1670x1113px - 637 Կբ
1670x1113px - 639 Կբ
1670x1113px - 678 Կբ
1670x1113px - 742 Կբ
1670x1113px - 538 Կբ
1670x1113px - 783 Կբ
1670x1113px - 492 Կբ
1670x1113px - 716 Կբ
1670x1113px - 669 Կբ
1670x1113px - 617 Կբ
1670x1113px - 639 Կբ
1670x1113px - 767 Կբ
1670x1113px - 733 Կբ
1670x1113px - 632 Կբ
1670x1113px - 598 Կբ
1670x1113px - 698 Կբ
1670x1113px - 561 Կբ
1670x1113px - 271 Կբ
1670x1113px - 635 Կբ
1670x1113px - 272 Կբ
1670x1113px - 304 Կբ
1670x1113px - 383 Կբ
1670x1113px - 865 Կբ
1670x1113px - 353 Կբ
1670x1113px - 289 Կբ
1670x1113px - 685 Կբ
1670x1113px - 685 Կբ
1670x1113px - 662 Կբ
1670x1113px - 717 Կբ
1670x1113px - 598 Կբ
1670x1113px - 910 Կբ
ևս 28 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը:
Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ՝ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Աբովյան բնակավայրն ունի նոր դպրոց՝ 1000 աշակերտ նախագծային հզորությամբ։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին դպրոցի կառուցման առիթով և նշել. «Իսկապես շնորհավորելու առիթ է, և կարծում եմ՝ հիմա արդեն ակնհայտ է, որ ոչ միայն դպրոց է կառուցվել, այլև ձևավորվել է մթնոլորտ, որը, իմ ընկալմամբ, պետք է շղթայաբար շատ բան փոխի երեխաների և երկրի ապագայի համար: Երեխաները, ովքեր սովորում են այսպիսի միջավայրում, ուսուցիչները, ովքեր դասավանդում են այսպիսի միջավայրում, ծնողները, ովքեր ամեն օր առնչվում են այսպիսի միջավայրի հետ, պետք է որոշակի լիցքեր ստանան այս միջավայրից, որը կառուցվել է ՀՀ Կառավարության ջանքերով, բայց Հայաստանի Հանրապետության հարկ վճարողների վճարած հարկերի հաշվին»:
Այդ առումով Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին և արձանագրել, որ նման ծրագրերը ցույց են տալիս, թե ինչի է վերափոխվում իրենց աշխատանքը։ Վարչապետը երեխաներին ներկայացրել է նման միջավայր դպրոցում ձևավորելու Կառավարության ուղերձը՝ ստեղծվում են լավ ապրելու, լավ աշխատանք ունենալու, լավ վաստակելու, կյանքը վայելելու համար անհրաժեշտ բոլոր հմտությունները: Երկրի ղեկավարի խոսքով՝ երեխաններն էլ հետագայում իրենց ընտրած մասնագիտության, զբաղմունքի միջոցով առավելագույն արդյունք կստեղծեն իրենց, իրենց ընտանիքների և պետության համար։ «Ես ուզում եմ, որ այս դպրոցն իսկապես ձեզ օժտի այնպիսի կարողություններով, որ դուք հաճույք ստանաք ձեր աշխատանքից, ընտրեք մասնագիտություն, որը սիրում եք, ունենաք անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ձեր բարեկեցության վաստակն ունենալու համար, և ձեր վաստակը, միջավայրը, քաղաքը, բնակավայրը, պետությունը լինեն այնպիսին, որ ձեզ կյանքը վայելելու և երջանիկ լինելու հնարավորություն տան, ստեղծեն այդ հնարավորությունը: Սա է մեր ռազմավարական նպատակը»,-ասել է երկրի ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև ուսուցիչներին, որոնք կարողացել են ոչ բարվոք պայմաններում շարունակել իրենց գործունեությունը, ավելին՝ նրանց 30%-ն անցել է կամավոր ատեստավորում, որոնց օրինակը կքաջալերի նաև մյուս ուսուցիչներին: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է՝ գիտենք, որ կամավոր ատեստավորման համակարգը կատարյալ չէ և վստահեցրել, որ այն լավարկելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում: Վարչապետն ընդգծել է, որ կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման այս սխեման նաև ուսուցիչների հետ հաղորդակցության արդյունքում է ձևավորվել։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ 2019 թ. Կառավարության այն որոշումը, որի համաձայն բոլոր ուսուցիչների աշխատավարձներն առանց որևէ լրացուցիչ պայմանի ավելացվել էր 10%-ով, շատ ուսուցիչներ համարել են անարդար:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև շինարարական կազմակերպություններին և ընդգծել աշխատանքների որակի ապահովման անհրաժեշտությունն ու կարևորությունը: Վարչապետը նշել է՝ ժողովրդի կողմից վճարվող ամեն մի դրամ պետք է ծախսվի մաքսիմալ արդյունավետ և գոհունակությամբ արձանագրել՝ շինարարական աշխատանքների որակի փոփոխությունն ակնհայտ է, չնայած կատարելության հասնելու համար դեռ ճանապարհ կա անցնելու: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև Ասիական զարգացման բանկին՝ նախագիծը ֆինանսավորելու համար: